Միջազգային

Պաշտոնական Մոսկվան սպառնացել է Լոնդոնին

ՌԴ ԱԳՆ է կանչվել երկրում Միացյալ Թագավորության դեսպանը։ Մոսկվան կարող է հարձակվել Ուկրաինայում գտնվող Լոնդոնի ցանկացած ռազմական օբյեկտի վրա՝ ի պատասխան Ռուսաստանին բրիտանական հարվածների, ասված է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը, ի թիվս այլ հարցերի, կոչ է արել դիվանագետին մտածել իր երկրի թշնամական քայլերի անխուսափելի աղետալի հետևանքների մասին։

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է նաև ՄԹ արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարություններին՝ նշելով, որ Ռուսաստանի դեմ հարվածների մասին նրա խոսքերը հակասում են Լոնդոնի նախկին դիրքորոշմանը, որ հեռահար հրթիռներ չեն կիրառվի ռուսական տարածքի վրա հարձակումների ժամանակ։