Միջազգային

Արգենտինան Իրանի նախարարին ցանկանում է ձերբակալել ահաբեկչության մեղադրանքով

Արգենտինան պահանջում է ձերբակալել Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիին, որը ենթադրաբար եղել է 1994 թվականին մայրաքաղաք Բուենոս Այրեսում հրեական համայնքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հեղինակներից մեկը:

Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ իր խնդրանքով «Ինտերպոլը» կարմիր ծանուցում (հետախուզում) է հայտարարել Վահիդիի ձերբակալության համար՝ Արգենտինայի իսրայելական ասոցիացիայի (AMIA) ռմբակոծության գործով: Կարմիր ծանուցման մեջ ասվում է, որ Վահիդին Արգենտինայի կողմից հետախուզվում է ենթադրյալ դաժան սպանության և վնասների համար: