Միջազգային

Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Սի Ծինպինը մայիսի 5-10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա: 

Սա Չինաստանի ղեկավարի առաջին այցն Է Եվրոպա վերջին հինգ տարվա ընթացքում, ինչը վկայում է ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու Պեկինի մտադրության մասին՝ Բրյուսելի հետ առեւտրային վեճերի և Մոսկվային աջակցելու մեղադրանքների ֆոնին:

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ծյանը հայտարարել է, որ Սի Ծինպինի այցերը եվրոպական մայրաքաղաքներ կնպաստեն Ֆրանսիայի, Սերբիայի, Հունգարիայի և Եվրոպայի հետ Չինաստանի հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև նոր ազդակ կհաղորդեն գլոբալ խաղաղ զարգացմանը: