Միջազգային

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Կովկասում ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել. գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հարցազրույց է տվել «Իզվեստիա» պարբերականին՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ Երևանի շփումների ակտիվացմանը և միավորման երկրների զորքերի պատրաստվածության մակարդակին։

Radar Armenia-ն ներկայացնում է Տասմագամբետովի առանցքային հայտարարությոնները․

▪ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին լիովին համապատասխան։

▪ ՀԱՊԿ անդամ պետությունները արտաքին խաղացողների հետ փոխգործակցությամբ բազմավեկտոր քաղաքականություն են վարում, ինչը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը։ Ըստ այդմ, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ–ի կազմում կամ լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այդ անկախ պետության ինքնիշխան որոշումը ։

▪️ Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում  Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել, սակայն այդ դեպքում կգործեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունը հիմա բավականին դժվար է կանխատեսել եւ հաշվարկել։