Միջազգային

Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ, որտեղ այդ պահին լսումներ էին ընթանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործով, հայտնում է Reuters-ը։

Իրավապահ մարմինները տեղեկացնում են, որ օգնության են հասել հրշեջները, տղամարդը թեև ողջ է մնացել, սակայն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Դրդապատճառների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։