Միջազգային

Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է այցելել ԱՄՆ, քանի որ իրեն պահանջ է ներկայացվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ վրացական իշխանությունները հրաժարվել են ռազմավարական գործընկերության բանակցություններից։

«Ուզում եմ պարզաբանել, որ վարչապետը հրավիրվել է ԱՄՆ այն պայմանով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը պետք է ժամանակավորապես դադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Վերապահումներով այցի անցկացումը չի համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխադարձ վստահության վրա»,- ասված է հայտարարության մեջ։