Միջազգային

Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին

Իրանի Հարավային Հորմուզգան նահանգում պաշտոնյաները հայտարարել են Իսրայելի հետ կապված նավի անձնակազմի հնդկուհի անդամի ազատ արձակման մասին, որն անցյալ շաբաթ գրավել էր ԻՀՊԿ-ն:

Հնդիկ կնոջը հանձնել են Հորմուզգանում երկրի հյուպատոսությանը: Այդ մասին հինգշաբթի հայտնել է նահանգի նավահանգիստների և նավագնացության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Հոսեյն Աբբասնեժադը: