Միջազգային

Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆայները Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ քննարկել է երկրում բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը և Կիևին աջակցելու հարցերը: Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։