Միջազգային

«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր էջում գրել է․ 

«Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991թ. Ալմաթի համաձայնագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ:

ԵՄ-ն լիովին աջակցում է բանակցային գործընթացին՝ համապարփակ և տևական կարգավորման նպատակով»: