Միջազգային

Բլինքենը քննադատել է Իսրայելին

Իսրայելը լավագույն կերպով չի գործում ՝ փորձելով լուծել պահպանվող խնդիրն ի դեմս արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման, ինչպես նաև մինչ օրս չի ներկայացրել Ռաֆահ քաղաքում նախատեսվող գործողության պայմաններում խաղաղ բնակչության պաշտպանության ծրագիր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։