Միջազգային

Ալիևն ու Շոլցը կհանդիպեն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ կանցկացնեն ապրիլի 26-ին` Բեռլինում: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբենշթրայթը։

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններին զուգահեռ քննարկվելու են արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ թեմաներ: