Միջազգային

Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև կարծիքների հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ», - հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: