Միջազգային

Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

AFAD-ը հայտարարել է, որ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Թոքաթի Սուլուսարայ շրջանում։ Այն զգացվել է շրջակա նահանգներում, ինչպիսին է Սամսունը։

Ըստ Կանդիլլի աստղադիտարանի երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,7 բալ։

Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: