Միջազգային

Մյանմայում 3000 մարդու համաներման կենթարկեն

Մյանմայում ավելի քան 3.000 կալանավոր համաներմամբ ազատ կարձակվի ավանդական Նոր տարվա կապակցությամբ, որը կոչվում է Թինջան: Այդ մասին հայտնել է «MTV» հեռուստաալիքը, որը հրապարակել է համապատասխան որոշումը։ Փաստաթղթի համաձայն՝ բանտերից ազատման ենթակա է 3300 մարդ, այդ թվում՝ 36 օտարերկրացի՝ Ինդոնեզիայի եւ Շրի Լանկայի քաղաքացիներ։