Միջազգային

«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, մինչև չհաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում:

«Իմ անձնական կարծիքով՝ մենք ՆԱՏՕ-ում կլինենք միայն այն ժամանակ, երբ հաղթենք։ Ես չեմ կարծում, որ պատերազմի ժամանակ մեզ կտանեն ՆԱՏՕ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար սա ռիսկ է, ինչ-որ մեկը պարզապես թերահավատություն ունի դրա պատճառով», - ասել է Զելենսկին իր Telegram-ալիքում տարածված տեսանյութում։