Միջազգային

Ղազախստանում կավելացվեն ղազախերենով հեռուստահաղորդումները

Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսը (ստորին պալատ) ընդունել է «զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքը, որտեղ առաջարկվում է մինչև 2027թ. պետական (ղազախերեն) լեզվով հեռուստածրագրերի և ռադիոհաղորդումների ծավալը ներկայիս 50-ից հասցնել 60%-ի: