Միջազգային

Կոնգոյում հողի փլուզման հետևանքով շուրջ 10 մարդ է մահացել

Առնվազն 10 մարդ մահացել է, 50-ը անհետ կորել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության Կասայի գետի ափին առաջացած սողանքի հետևանքով։ Ինչպես հայտնում է L'actualité գործակալությունը, ողբերգությունը տեղի է ունեցել Դիբայա Լյուբվե գյուղի մոտ։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ հայտնաբերվել է 10 դի, մոտ 50-ն անհետ կորած են համարվում։ Շրջակա գյուղերի բնակիչները խոսում են 11 զոհվածի, 7 վիրավորի և ավելի քան 60 անհետ կորածի մասին։ Հաշվարկներն ավարտված չեն։ Լաստանավում ուղևորների գրանցում չի եղել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։