Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին օվկիանոսի ջրերը զավթելու մեջ

Ռուսաստանը դեմարշ է ուղարկել ԱՄՆ-ին՝ կապված Վաշինգտոնի կողմից իր մայրցամաքային շելֆի արտաքին սահմանների փոփոխության հետ․ «ԱՄՆ-ի գործողությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքով սահմանված կանոններին և ընթացակարգերին»․ հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: 

Համաձայն ՌԴ ԱԳՆ հայտարարության, Ռուսաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ չի ճանաչում 2023 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի կողմից միակողմանի հայտարարված մայրցամաքային շելֆի արտաքին սահմանները ելման գծերից 200 ծովային մղոն հեռավորության վրա, որոնցից չափվում է տարածքային ծովի լայնությունը համաշխարհային օվկիանոսի յոթ շրջաններում: Ավելի վաղ ամերիկյան կողմին համապատասխան դեմարշ էր ուղարկվել երկկողմ գծով։