Միջազգային

Թեհրանը բողոքի նոտա է հանձնել Բաքվին

Թեհրանը բողոքի նոտա է հանձնել Բաքվին։ Իրանի դեսպանատունը նոտան է հանձնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների վիրավորական գործողությունների առնչությամբ։

Իրանը զգուշացրել է, որ ԶԼՄ-ների նման պահվածքը կարող է բացասաբար ազդել երկրների հարաբերությունների վրա։