ՌԴ և ՀՀ հարաբերություններում կան խնդրահարույց հարցեր, սակայն առաջնորդները քաղաքական կամք ունեն դա քննարկելու համար, հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դնիտրի Պեսկովը։
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը, կան խնդրահարույց թեմաներ, բայց կա սերտ փոխգործակցություն, պետք է սպասել արդյունքների»,- ասել է նա։
Պեսկովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը բավականին լավատեսորեն է տրամադրված ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարներին։