Միջազգային

«Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո ստեղծվել է խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակից Սանտյագո Կաֆերոյի հետ Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն է ստեղծվել։ Այս հարցում արվող քայլերի, Թուրքիա- Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերի մասին նույնպես այսօր մեր հանդիպմանը տեղեկատվություն եմ փոխանցել արգենտինացի իմ գործընկերոջը»։

Ըստ Չավուշօղլուի՝ իրենց նպատակն այն է, որ Հարավային Կովկասը ևս լինի կայունության և զարգացման տարածաշրջան։ Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ քայլեր են անում և նաև քաջալերում են Հայաստանին։

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության և խաղաղության մասին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։