Միջազգային

«Բաքվի և Երևանի միջև անկեղծ բանակցությունները կարող են դրական արդյունքների հանգեցնել». Մուստաֆաև

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկեղծ ու ազնիվ բանակցությունները կարող են դրական արդյունքների հանգեցնել․ այս մասին Հաագայի միջազգային դատարանում ICERD-ի (Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի) կիրառման գործով լսումների շրջանակներում ադրբեջանական կողմի բանավոր փաստարկների երկրորդ փուլում հայտարարել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։

«Ես կցանկանայի դատարանին տեղեկացնել մեր երկու երկրների հարաբերություններում տեղի ունեցած վերջին ուրախալի իրադարձությունների մասին։ 1991 թվականին Հայաստանի ներխուժումից հետո առաջին անգամ Ադրբեջանը առանց արյունահեղության վերադարձրեց իր ինքնիշխան տարածքի մնացած որոշ հատվածներ: Անցած շաբաթ Հայաստանը համաձայնեց սահմանազատել ցամաքային սահմանի մի մասը և Ադրբեջանին վերադարձնել գյուղերը: Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ կողմերի միջև բանակցությունները կարող են բերել նշանակալի և դրական արդյունքների», - ասել է դեսպանը։