Միջազգային

Բրազիլիայի նախկին նախագահը դիմել է ԱՄՆ տուրիստական վիզայի համար

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն դիմել է ԱՄՆ-ում 6 ամիս մնալու տուրիստական վիզայի համար․ «CNN Brasil»-ին հայտնել է Բոլսոնարոյի շահերը ներկայացնող իրավաբանական ընկերությունը։

Հարցումը ներկայացվել է ուրբաթ օրը՝ հունվարի 27-ին։ ԱՄՆ պետդեպարտամենտը որոշ նկատառումներից ելնելով հրաժարվել է հաստատել Բոլսոնարոյի վիզայի կարգավիճակը։

Բոլսոնարոն Ֆլորիդայում է դեկտեմբերի 30-ից։ Նա լքեց Բրազիլիան իր իրավահաջորդի՝ ներկայիս նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի երդմնակալությունից օրեր առաջ։