Միջազգային

Պարզվել են Գերմանիայում պետական հեղաշրջման փորձի մանրամասները

Այսօր վաղ առավոտյան Գերմանիայի ոստիկանությունը երկրի պատմության մեջ ամենախոշոր գործողություններից մեկն է իրականացրել աջ ծայրահեղականների դեմ, 16 դաշնային նահանգներից 11-ում խուզարկություններ են իրականացվել 52 մարդու նկատմամբ։ Խումբը մեղադրվում է պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ 

Ձերբակալվել են խմբի 22 ենթադրյալ անդամ և 3 հանցակից, այդ թվում՝ մի ռուս կին՝ Վիտալյա Բ.-ն։ Ըստ Գերմանիայի իշխանությունների՝ 14 հոգի պատկանում է խմբի «ռազմական թևին», որոնց թվում են գերմանական զինված ուժերի՝ բունդեսվերի նախկին զինծառայողներ։

Դավադիրները նախատեսում էին «տապալել Գերմանիայում գոյություն ունեցող պետական ​​համակարգը և այն փոխարինել սեփական կարգով, որի հիմնական հատկանիշներն արդեն մշակված են»,-հայտնել են Գերմանիայի գլխավոր դատախազությունից։

Գործակալության տվյալներով՝ խումբը ստեղծվել է մոտ 1 տարի առաջ։