Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած ձևաչափի
Միջազգային
9 Փետրվարի 2022, 21:02
Հանուն քաղաքական կարգավորման Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության բոլոր մակարդակներում և բոլոր հնարավոր ձևաչափերում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում իր դանիացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում։ «Մենք քննարկել ենք կարևոր հարցեր, առաջին հերթին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը և Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները։ Մենք հետևելու ենք միասնական ռազմավարությանը, որը համաձայնեցվել է ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում»,- հայտարարել է Շոլցը՝ Ռուսաստանին սպառնալով «ծանր հետևանքներով» Ուկրաինայի մուղղությամբ էսկալացիայի դեպքում։
Հետևեք մեզ Telegram-ում