Միջազգային

ԱՄՆ-ն չեղարկել է Թուրքիային F16 վաճառելու սահմանափակումները

ԱՄՆ կոնգրեսը երկրի պաշտպանական բյուջեի օրինագծից ամբողջությամբ հանել է Թուրքիային F-16-երի վաճառքը սահմանափակող կետերը։ Որոշումը կայացվել է համաժողովում, որին մասնակցել են կոնգրեսի երկու պալատների սենատորներ և ներկայացուցիչներ:

Այս քայլը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դեմոկրատ սենատորներ Բոբ Մենենդեսի և Քրիս Վան Հոլենի կողմից ներկայացված երկու ուղղումները, որոնք պայմանավորում էին Թուրքիային որոշակի պայմաններով F-16-երի վաճառքը, հանվեցին ԱՄՆ պաշտպանության ծախսերի տարեկան օրինագծի՝ սենատի տարբերակից:

Փոփոխությունները նպատակ էին հետապնդում մի շարք սահմանափակումներ մտցնել Թուրքիային F-16-երի և արդիականացման սարքավորումների վաճառքի վրա, այդ թվում՝ չօգտագործել Հունաստանի օդային տարածքը խախտող կործանիչներ: