Միջազգային

Սերբիան պրոռուսական ուղղվածության նոր հետախուզության պետ է նշանակել

Սերբիայի կառավարությունը հինգշաբթի օրը ռուսամետ գործչի է նշանակել երկրի հետախուզության ղեկավար՝ Ալեքսանդր Վուլինին, ով նախկինում զբաղեցրել է ՆԳ նախարարի, իսկ մինչ այդ՝ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այդ մասին ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Վուլինը Սերբիայի ղեկավարության շրջանակներում համարվում է «Մոսկվայի մարդը»։ Որպես ներքին գործերի նախարար՝ Վուլինը օգոստոսին այցելել է Մոսկվա և հայտարարել, որ աշտոնական Բելգրադը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և հակառուսական հիստերիային։