Միջազգային

Սերբիան պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ, քանի դեռ կարող է. Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը կհետևի Ազգային անվտանգության խորհրդի որոշմանն ու պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ: Նրա խոսքով՝ իշխանությունները հավատարիմ կմնան այդ քաղաքականությանը, «քանի դեռ կարող են»:

«Մեր գործը մեր երկրի համար պայքարելն է, քանի դեռ կարող ենք հավատարիմ մնալն այն փաստաթղթերին, որոնք ինքներս ենք ստորագրել՝ Ազգային անվտանգության խորհրդի որոշումը»,- ասել է Վուչիչը TV Pink հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սերբիայի նախագահը մտադիր է մայիսի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա  ցանկանում է քննարկել գազի մատակարարումը և էներգակիրների գինը:

Սերբիայի փոխվարչապետ Զորան Միխայլովիչը մայիսին ավելի վաղ Ռուսաստանն անվանել էր «սպառնալիք ազատ Եվրոպայի համար»: