Միջազգային

«Ուկրաինային արդար խաղաղություն է պետք, և հենց դրան է ձգտում Թուրքիան». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, երեքշաբթի օրը Բուխարեստում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, ասել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները հանգեցրել են Եվրոպայում անվտանգության ճարտարապետության վերաֆորմատավորման: 

«Թուրքիան ի սկզբանե պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ, մեր երկիրը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ռազմական գործողությունների տարածումը այլ շրջաններ»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել թուրքական դիվանագիտության հաջող միջնորդական ջանքերի վրա, ներառյալ՝ հացահատիկի համաձայնագիրը, գերիների փոխանակումը և հակամարտող կողմերի հանդիպումների կազմակերպումը։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Ուկրաինայի խնդիրը միայն քննադատությամբ չի լուծվի, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։ «Մեզ պետք է արդար խաղաղություն Ուկրաինայի համար. Սա հենց այն է, ինչ ցանկանում է Թուրքիան»,- ընդգծել է նա։