Միջազգային

Միխայիլ Սաակաշվիլիի հայրը պահանջում է որդուն բուժել արտերկրում

Վրաստանի նախկին նախագահի հայրը՝ Նիկոլոզ Սաակաշվիլիին, սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին՝ մասնակցել նոյեմբերի 20-ին, ժամը 14.00-ին Թբիլիսիում կայանալիք հանրահավաքին։

Նա պնդում է, որ իր որդին բանտարկված է «ամբողջովին շինծու մեղադրանքներով» և, բանտում ծանր հիվանդանալով, այժմ պայքարում է կյանքի համար։

80-ամյա Նիկոլոզ Սաակաշվիլին, ով վերջերս սրտի կաթված է ստացել, գրում է, որ առողջական վիճակը թույլ չի տալիս ակտիվորեն մասնակցել որդու կյանքը փրկելուն, և խնդրում է աջակցություն։