Միջազգային

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանը նպաստող քայլերը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության կայքը։

«Նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանը նպաստող քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նրանք անդրադարձել են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում հանդիպման նախապատրաստմանը։