Միջազգային

Աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Լավրով

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ չորեքշաբթի զրուցել է ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ՝ նրանց հանդիպումը կազմակերպելու համար։

«Աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Երեկ ես բանակցություններ եմ ունեցել Լավրովի և Կուլեբայի հետ այս հարցի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դատելով Ստամբուլում պատվիրակությունների բանակցությունների ընթացքում «ոտքի վրա» ունեցած խոսակցություններից և կողմերի հետ մեր բանակցություններից՝ կարելի է ասել, որ այդ հանդիպումը հնարավոր է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել է նախարարը։