Միջազգային

Սոչիում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում երկկողմ հանդիպում են անցկացնում։ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ողջունել են միմիյանց և հայտնել, որ շատ կարևորում են փոխադարձ այցելություններն ու հանդիպումները։ 

Վլադիմիր Պուտինի հայտարարությունները.

🔹Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, ինչպես որ հարկն է, կատարում է իր առաքելությունը Ղարաբաղում,

🔹Եռակողմ բանակցությունների նպատակն է իրականացնել 2020 և 2021 թվականներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները,

🔹Ռուսաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել տնտեսական համագործակցության ոլորտում, սակայն արժե ազդակ հաղորդել երկկողմ հանձնաժողովին,

Իլհամ Ալիևի հայտարարությունները.

🔸Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար,

🔸Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերություններում դրական դինամիկա են արձանագրում,

🔸Մենք հույս ունենք Ռուսաստանի հետագա ակտիվ դերի վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։