Միջազգային

Պուտինն ու Ալիևը հանդիպել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունում: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտությունը կդառնա ՇՀԿ գագաթնաժողովում Պուտինի և Ալիեւի քննարկման հիմնական թեման: