Միջազգային

«Ղազախստանը կզարգացնի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ». Տոկաև

Ղազախստանի իշխանությունները ջանքեր կգործադրեն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և Չինաստանի հետ հավերժական ռազմավարական գործընկերության համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմժոմարտ Տոկաևը՝ Շիմկենտի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ։

«Մենք կարող ենք աճել և զարգանալ միայն այն դեպքում, եթե կարողանանք խաղաղություն պահպանել երկրում։ Մեզ ոչ արտաքին թշնամիներ են պետք, ոչ ներքին կռիվներ։ Այդ պատճառով մենք չեզոք դիրքորոշում ունենք արտաքին քաղաքականության մեջ։ Այս դիրքորոշումը բարձր է գնահատվել միջազգային հանրության կողմից և համապատասխանում է մեր երկրի բարձրագույն շահերին»,- հավելել է Տոկաև։