Միջազգային

Տոկաևը կոչով կդիմի սեփական ժողովրդին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ծրագրում է մարտին կոչով դիմել ժողովրդին, որտեղ նա կներկայացնի հանրապետությունում բարեփոխումների և քաղաքական վերափոխումների առանցքային ոլորտները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։

«Ինչպես գիտեք, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 11-ին Մաժիլիսի նիստում հայտարարեց քաղաքական բարեփոխումների նոր փաթեթի պատրաստման մասին, որը կմշակվի երկխոսություն քաղաքացիական հասարակության և փորձագետների հետ: Այդ կապակցությամբ պետության ղեկավարը ծրագրում է մարտի կեսերին ուղերձ հղել ժողովրդին: Այս ուղերձը կուրվագծի բարեփոխումների առանցքային ոլորտները և առաջնահերթ միջոցառումները, որոնք ուղղված են մեր հասարակության քաղաքական վերափոխմանը», գրել է Ուալին իր ֆեյսբուքյան էջում։ Տոկաևը նաև հանձնարարել է արագացնել աշխատանքը իշխող Նուր Օթան «Հայրենիքի լույս» կուսակցության գործունեության արդիականացման ուղղությամբ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը կուսակցության գործադիր քարտուղար Ասխաթ Օրալովի հետ հանդիպումից հետո։