Միջազգային

Թուրքիայում Վրաստանի դեսպանը հանդիպել է Սերդար Քըլըչի հետ

2022 թվականի սեպտեմբերի 27-ին Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան հանդիպել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչի հետ։

Հաղորդվում է, որ կոմերը հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում առկա գործընթացները, անվտանգության խնդիրներն ու լուծումները. շեշտադրվել է այդ գործընթացներում Թուրքիայի կարևոր դերը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել և ողջունել են նաև խաղաղ հարևանության վերաբերյալ Վրաստանի կառավարության նախաձեռնությունը և այս հարցում միջնորդության հաջող նախադեպերը։