Միջազգային

Դուշանբեն և Բիշքեկը պայմանավորվել են ապաշրջափակել ճանապարհները հակամարտության գոտում

Տաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են վերացնել սահմանին զինված հակամարտության հետևանքները, որի արդյունքը դարձել է դեպի տաջիկական Ջամոատ գյուղ տանող ճանապարհի ապաշրջափակումը:

Այս մասին հայտարարել են սահմանին հրադադարի պահպանման վերահսկողության համատեղ հանձնաժողովի աշխատանքային խմբերի հանդիպումից հետո։