Միջազգային

Բիշքեկն ու Դուշանբեն պայմանավորվել են շարունակել սահմանի դեէսկալացիայի գործընթացը

Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել լարվածությունը թուլացնելու միջոցառումներն սահմանի ընդհանուր երկայնքով։ Ապրիլի 12-ին երկու պետությունների զինվորականների միջև զինված բախում էր եղել. այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայությունը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ շարունակել սահմանային հակամարտության ընթացքում զորքերի և միջոցների դուրսբերումը դեպի սահման, դրանց մշտական ​​տեղակայման կետեր, նաև՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է աշխատի երկու երկրների սահմանապահների շարժման ուղիների հստակեցման ուղղությամբ։

Բացի այդ՝ որոշվել է բացատրական աշխատանք տանել սահմանամերձ բնակավայրերի բնակչության հետ՝ հողերի համատեղ օգտագործման և ջրօգտագործման կարգի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման հարցով։