Միջազգային

«ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր միջոցներով աջակցել կարգավորման գործընթացին». ՄԽ ամերիկացի համանախագահ

Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիկերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա լարված իրավիճակը և կարգավորման գործընթացին վերադառնալու հնարավոր քայլերը:

Մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ՝ Ֆիլիպ Ռիկերը կարևորել է իրավիճակի կայունացումը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմ է բոլոր տարաձայնությունների քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը և պատրաստ է բոլոր միջոցներով աջակցել կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտների, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: