Միջազգային

Էլիզաբեթ II-ի հուղարկավորությունից յոթ օր անց Մեծ Բրիտանիայում սուգը կչեղարկվի

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ համազգային սուգ է հայտարարվել ուրբաթ օրը։ Այն կշարունակվի մինչև նրա հուղարկավորությունից հետո յոթերորդ օրը: Այս մասին ասված է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ։ Այսպիսով, սուգը կտևի մինչև սեպտեմբերի 25-26-ը։

Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին նորընծա թագավորի՝ Չարլզ III-ի մոտ կարող է տեղի ունենալ առաջին ընդունելությունը՝ նորանշանակ վարչապետ Լիզ Թրասի հետ: