Միջազգային

Սերբիան մի քանի հարյուր միլիոն եվրոյի Bayraktar կգնի

Սերբիայի զինված ուժերը Թուրքիայից «Bayraktar» անօդաչու թռչող սարքեր կգնի մի քանի հարյուր միլիոն եվրոյով։ Այս մասին Բելգրադում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։