Միջազգային

Ռուսական ծովակալ «Էսսեն» ֆրեգատը «Բայրաքթար» է ոչնչացրել

Ռուսական «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը Ղրիմի ափերի մոտ ոչնչացրել է ուկրաինական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ «Սևծովյան նավատորմի ֆրեգատի անձնակազմը Ղրիմի թերակղզու արևմտյան ափերի մոտ ոչնչացրել է «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ երկու հրթիռ արձակելով նավի «Շթիլ» զենիթահրթիռային համակարգից»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքն իրականացրել է Սևծովյան նավատորմի նավերի, ինչպես նաև Ղրիմի թերակղզում և Ուկրաինայի հարավում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմական տեխնիկայի առափնյա և ցամաքային դիրքերի հետախուզում։