Միջազգային

Իրանից Հայաստան արտահանումը աճել է 37%-ով

Իրանի արտահանումը Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 37%-ով։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Զոhուրին։ Իրանը Հայաստանը համարում է անվտանգ և հուսալի հաղորդակցության կամուրջ՝ ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու համար։

Դեսպանի խոսքով ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանման համար Հայաստանի արտոնյալ սակագինը իրանցի գործարարներին թույլ կտա ներկա գտնվել նման շուկաներում:

Զոխուրին նշել է, որ մի քանի կարևոր նախագծեր են դրված Իրանի և Հայաստանի միջպետական հանձնաժողովի օրակարգում: «Իրանի արտահանման ծավալը Հայաստան ներկայումս հասել է 560 մլն դոլարի, և մենք նախատեսում ենք ավելացնել այն մինչև 1 մլրդ դոլար»,-հավելել է դեսպանը: