Միջազգային

Մակրոնը հրաժարվել է մասնակցել Աբեի հուղարկավորությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է մասնակցել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը, որը հուլիսի 8-ին գնդակահարվել էր մարդասպանի կողմից: «Դա կապված է երկրի ներսում Մակրոնի գործերի ծանրաբեռնվածության հետ»․ հայտնում է Տոկիոյի Sankei թերթը՝ վկայակոչելով ֆրանսիական կառավարական աղբյուրները:

Նրանց տեղեկություններով՝ այժմ մշակվում է երկրի նախկին նախագահներից որևէ մեկին՝ Նիկոլա Սարկոզիին կամ Ֆրանսուա Օլանդին Տոկիո ուղևորելու տարբերակը: