Միջազգային

Ղազախստանը Բաքվի հետ քննարկում է իր նավթը Ռուսաստանից շրջանցելու հարցը

Ղազախստանն Ադրբեջանի հետ քննարկում է ղազախական նավթի փոխադրման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնել է «Կազմունայգազ»-ի ֆինանսական վարչության փոխտնօրեն Դաուրեն Կարաբաևը։

«Քննարկումն անցկացվում է տարբեր մակարդակներով, այդ թվում՝ պետական և ազգային ընկերությունների։ Մանրամասները դեռ պահանջում են համաձայնեցում»,- հայտնել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ունի երկու նավթատար՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա, «որոնք կարող են պոտենցիալ օգտագործվել ղազախական նավթի տեղափոխման համար»:

Կարաբաևը խոստացել է նաև մանրամասներ հայտնել պայմանավորվածությունների ձեռքբերման մասին։