Միջազգային

Հետաքննությունների դաշնային բյուրոն հարցաքննել է Թրամփի նախկին աշխատակիցներին

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները հարցաքննել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկու նախկին աշխատակիցներին՝ նախագահական գաղտնի փաստաթղթերի կորստի գործով: Այդ մասին երեքշաբթի երեկոյան հայտնել է The New York Times թերթը։

2022 թվականի հունվարին ԱՄՆ-ի արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությունը Թրամփից 15 արկղ փաստաթուղթ էր պահանջել՝ նախագահի գրասենյակի գործունեությանը վերաբերող փաստաթղթերով, որոնք դուրս են բերվել Սպիտակ տնից: Փետրվարին վարչությունը դիմել էր Արդարադատության նախարարություն՝ խնդրելով ստուգումներ անցկացնել, թե ինչպես է ԱՄՆ նախկին նախագահը տարել այդ փաստաթղթերը իր առանձնատուն, որոնցից մի քանիսը «գաղտնի» կամ «միանգամայն գաղտնի» մակագրություն ունեին: