Միջազգային

«Հատուցում» օպերացիան պատժի միջոց էր. Ալիև

«Հայկական կողմը հերթական անգամ դիմել է զինված սադրանքի, որի արդյունքում զոհվել է մեկ զինծառայող։ Մենք անհապաղ իրականացրել ենք «Հատուցում» գործողությունը՝ վրեժխնդիր լինելով մեր զինվորի համար՝ լրջորեն պատժելով հակառակ կողմին»։ Այդ մասին այսօր հայտարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնելով օրերս Արցախում տեղի ունեցած ռազմական բախմանը։ 

«Մենք կարող ենք ցանկացած պահի, ցանկացած գործողություն իրականացնել մեր հողի վրա։ «Հատուցում» գործողության արդյունավետությունը և կարճաժամկետ լինելը ցույց է տալիս, որ մենք ունենք ուժ, միևնույն ժամանակ մենք նոր պատերազմ չենք ուզում», - հավելել է Ալիևը։