Արցախ

Ադրբեջանը ոչ պաշտոնապես ստանձնում է իրավիճակի պատասխանատվությունը՝ «Հատուցում» օպերացիայի մասին խոսելով

Ադրբեջանական haqqin.az կայքը, որը համարվում է երկրի իշխանությունների ոչ պաշտոնական խոսափողը, գրել է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը ղարաբաղյան զինված ուժերի ռազմական ակտիվության և դրա արդյունքում ադրբեջանցի զինվորի մահվան հետևանքն է։ Ըստ կայքի՝ Ադրբեջանը իրականացնում է «Հատուցում» ռազմական օպերացիան, որի արդյունքում զոհեր կան հայկական կողմից։ 

Ադրբեջանական կայքը միաժամանակ «հիմնավորել» է օպերացիայի անհրաժեշտությունը ՀՀ պաշտոնյաների հայտարարություններով՝ մասնավորապես նկատի ունենալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքը Լաչինչ միջանցքի մասին, թե իբր դրանք միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին։

Ստացվում է, որ կատարվածի ողջ պատասխանատվությունը ստանձնում է Ադրբեջանը, առայժմ՝ ոչ պաշտոնական խողովակների միջոցով։