Միջազգային

Զելենսկու ապագան ռազմական տրիբունալն է. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ ու նախկին վարչապետ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ապագան ռազմական տրիբունալն է։ 

Նախօրեին Մեդվեդևն այցելել է Լուգանս և Դոնեցկ, որտեղ հանդիպել է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների հետ և խորհրդակցություն անցկացրել անվտանգության ապահովման առաջնահերթ միջոցառումների շուրջ:

«Տրիբունալ կամ վերադարձը երկրորդական դերերի կատակերգական շոուին», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ապագա է տեսնում Զելենսկու համար: